Հայրս արմատներով Կարին-էրզրումցի է: 1830-ական թվականներին, Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու կազմակերպած մեծ տեղահանության ժամանակ, ի թիվս տասնյակ հազարավոր հայերի, մեծ պապս գաղթել և հիմնավորվել է Ջավախքում:
Մեր պետության և հասարակության վրա երկարատև արտաքին և ներքին ազդեցություններն անհետևանք չեն անցել։ Մենք հետ ենք վարժվել մտածելուց, աշխատելուց։ Ծրագրային ազդեցությունների նպատակը եղել է մեզ մարմնապես, հոգեպես, մտոք ամլացնելը, և այդ գործում նրանք բավականին հաջողել են։ Մենք ինքներս չենք ուզում լուծել մեր խնդիրները։
Բագուն ներկայումս Կովկասի քաղաքներից երկրորդն է համարվում իր հարստութեամբ կամ բնակիչների շատութեամբ․ մինչև 70 հազար ժողովուրդ կայ, և դրա կէսը թուրքերից է կազմված։
ԱԺ ղեկավարությանն առաջարկում եմ՝ իրենց մանրախնդիր և ծանծաղամիտ ճոռոմաբանություններով հռչակ ձեռք բերած մի շարք պատգամավորների, մանր-մունր խնդիրները միմյանց մեջ լուծելու համար, տրամադրել առանձին սրահ (պայմանականորեն կոչենք «ռազբորկայի սրահ»):
Վերջապես քաղաքական մեծամասնությունն ի ցույց դրեց հայ հասարակությանը ազգային-պետական արժանապատվությունը կարևորելու միասնական դրսևորում՝ Բատկան հիմար-հիմար դուրս տալու հետևանքով, իմքայլաքպական աննախադեպ նետահարումներից խոցված, այլևս ոչ ևս է: Եվ ինչո՞ւ է նա նման անհեթեթ մտքեր արտահայտում մեր հասցեին:
Հայաստանը, իրոք, ոչ մեկին պետք չէ, միայն հայերիս է պետք։
Պարզվում է՝ որքան էլ ցավոտ, բայց օգտակար ռեպլիկը ոչ թե սթափեցրել է, այլ նորանոր հայհոյանքների հոխորտուն ալիք է բարձրացրել՝ «դեռ երեկ ծառերի վրա ցատկոտող» սլավոններին ուղղված։
1909 թ․ վերջին Եզնիկ ավագ քահանա Երզնկյանը իր խմբագրած «Հովիւ» շաբաթաթերթում գրեց․ «Ով առիթ է ունեցել լինել ս. Էջմիածնում և տեսնել Վեհարանը, ուր բնակուել են հայ ժողովրդի համազգային ներկայացուցիչները և դեռ այսօր էլ բնակւում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, նա անշուշտ նկատած կը լինի, որ այդ շէնքը մի կենդանի նախատինք է հայ ժողովրդի համար, մասնաւորապէս մեզ՝ ռուսահայոցս համար:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...